Հայաստանը պետք է աշխատի բանակցային գործընթացին Ադրբեջանից հայ փախստականների ներգրավման հարցի շուրջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը:

Նա նկատեց, որ Ադրբեջանը բանակցային գործընթացի ամենասկզբից խոսում է այսպես կոչված Ղարաբաղից ադրբեջանցի փախստականների խնդրի մասին, այն դեպքում, երբ Հայաստանի ղեկավարությունը չի փորձում բանակցային գործընթացի օրակարգ մտցնել հայ փախստականների իրական խնդիրները: «Կան Բաքվի հայերի բազմաթիվ փաստաթղթագրված վկայություններ, որոնցում նշվում է Ադրբեջանում նրանց գույքի մասին, եւ նրանք պատրաստ են դիմել միջազգային մարմիններին, սակայն անհրաժեշտ է որպես պետություն Հայաստանի կողմից համակարգված, կազմակերպված աշխատանք»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ կարեւոր է Ադրբեջանում հայերի ջարդերի խնդրի շուրջ իշխանությունների եւ հասարակական կազմակերպությունների համատեղ աշխատանքը: