Գեորգի Կուտոյանը մեր հարեւանն էր, համեստ մարդ էր երեւում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ, մանկահասակ երեխա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Շատ եմ ցավում կատարվածի համար»,-հավելել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Դեպքի վայրում իրավապահները զենք են հայտնաբերել: