Հայաստանի հանրապետական կուսակցությունը  այսօր՝ հունվարի 17-ին, գործադիր մարմնի նիստ կանցկացնի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նիստը կվարի ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Աշոտյանը հավելեց, որ նիստը վաղուց է պլանավորված եղել, որևէ կապ չունի ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան հետ. «Տարեսկզբյան անդրանիկ նիստն է, օրը և ժամը նախապես որոշված էր»։