Դեկտեմբերի 31-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում Տիգրան Մեծի պողոտայի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ խանութում գողացել են կնոջ բջջային հեռախոսը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ գողությունը կատարած անձին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ բաժնի ծառայողները որոնողական աշխատանքներ սկսեցին: Նրանց միացան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները, եւ ոստիկանների հետեւողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից շաբաթներ անց կասկածվողը հայտնաբերվեց:

Հունվարի 16-ին, ժամը 10.30-ի սահմաններում, գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Աբովյան փողոցից ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկեցին Վանաձոր քաղաքի 43-ամյա մի բնակչի:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Միջոցներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: