Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ խորին ցավակցություններ եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին:

Գեորգի Կուտոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատել է 2006-2010 թվականներին:

Նա օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով»,-նշել է նա: