Եթե կարծում եք, թե նրանք չգիտեն, որ ստորություն են անում` սխալվում եք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե կարծում եք, թե նրանց արած ստորությունը մատնանշելով նրանք այլեւս չեն անելու ստորություն` սխալվում եք:

Եթե կարծում եք, թե նրանք փոշմանելու են, որ արել են ստորություն` սխալվում եք:

Նրանք ստորությունն անում են հասկանալով եւ ցանկանալով: Նրանք հստակ գիտակցում են, գցում-բռնում են, հաշվարկում եւ հետո միայն գիտակցված անում այդ ստորությունը:

Նրանք ստորությունն անելուց առաջ մտքում իրենց հարցում են` չանե՞մ այդ ստորությունը, ու իրենք էլ պատասխանում` անեմ, բա ո՞նց, լավ էլ անեմ:

Նրանք ստոր են: Նրանք գիտակցված ստոր են, ուստի նրանց փոխելու ջանքերը զուր են:

Անտեսեք նրանց, քանի որ նրանք հպարտանում են, երբ նրանց ստոր եք անվանում»: