Ավստրալիայի արեւելյան ափերին շաբաթ օրը հեղեղումներով հորդառատ անձրեւներ եւ ամպրոպ է սկսվել, հաղորդում է Reuters-ը:

Ընդ որում, երկրի տարածքում դեռեւս շարունակվում են բռնկվել մոտ 100 անտառային հրդեհներ, որոշ տուժած շրջաններում դեռ երաշտ է:

Հրդեհներից ամենից շատը տուժել են Վիկտորիա, Նոր Հարավային Ուելս եւ Քվինսլենդ նահանգները, որտեղ զոհվել է 29 մարդ, ոչնչացվել 2500 տուն եւ վնասվել միլիոնավոր ակր տարածքներ:

Քվինսլենդում փակվել են հիմնական ավտոմայրուղիները: Նահանգում վերջին ամիսների ընթացքում ամենաուժգին անձրեւներն են սկսվել: Տեղումներ եւ ամպրոպ է հնարավոր շաբաթվա ընթացքում:

Նոր Հարավային Ուելսի հրշեջ ծառայությունները դրական են գնահատել անձրեւները, որոնք կօգնեն վերահսկել նահանգի տարածքում 75 հրդեհները: