ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ արձագանքել է Իրանի ձեռնարկած գործողություններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Hugh Hewitt Radio Show-ի հարցազրույցում:

«Մենք շատ պարզ արտահայտվել ենք, որ ԱՄՆ-ը պատրաստվում է պատասխան տալ»,- նշել է Պոմպեոն:

Ընդ որում, նա հիշեցրել է, որ «եղել են մարդիկ, որոնք անտեսել են» նախագահի հայտարարությունն այն մասին, որ եթե «աշխարհազորայինները գործողություններ ձեռնարկեն ԱՄՆ-ի դեմ, եւ եթե իրանցիների կողմից վերահսկվող, գործող, ուսուցանվող, ուղկեցվող ուժերը սպառնան ամերիկացիների կյանքին կամ եթե սպանեն ամերիկացու, ինչպես եղավ դեկտեմբերին, ԱՄՆ-ի պատասխանը կլինի անմիջապես Իրանի դեմ»:

«Կարծում եմ՝ հստակ հասկացրել ենք: Այդ ամենն ուժի մեջ է»,- ասել է Պոմպեոն: