Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված կանադացիների ընտանիքները 25 000-ական դոլար կստանան Կանադայի կառավարությունից: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն, հաղորդում է CNN-ը:

Ֆինանսական օգնությունը՝ հուղարկավորության եւ մարմինները տեղափոխելու ծախսերի համար, կտրամադրվի մոտ օրերս՝ նշել է Թրյուդոն:

«Ցանկանում եմ հստակ ասել՝ մենք ակնկալում ենք, որպեսզի Իրանը փոխհատուցում վճարի այդ ընտանիքներին: Սակայն մենք հանդիպել ենք ընտանիքներին, նրանք չեն կարող շաբաթներով սպասել: Նրանք օգնության կարիք ունեն այս պահին»,- նշել է նա: