Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարծում է, որ Լիբիան Խաֆթարի իշխանության ներքո թողնելը պատմական սխալ կլիներ: Նման դիրքորոշում է Էրդողանը հայտնել Politico թերթի համար հոդվածում, որը հրապարակվել է շաբաթ օրը Լիբիայի հարցով Բեռլինում կայանալիք միջազգային համաժողովի նախաշեմին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Շատերը հարց են ուղղում՝ ինչո՞ւ պետք է Եվրոպան ներգրավվի լիբիական կոնֆլիկտում, չէ՞ որ աշխարհում այլ պատերազմներ, բախումներ եւ մարդասիրական ճգնաժամներ կան: Սկսենք նրանից, որ Եվրամիության՝ պատշաճ կերպով Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանն աջակցելու պոտենցիալ անկարողությունը դավաճանություն կլիներ ԵՄ հիմնական արժեքներին, որոնք ներառում են ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ: Լիբիան ռազմական բռնապետ Խաֆթարի իշխանության ներքո թողնելը պատմական մասշտաբի սխալ կլիներ: Ավելին, եթե Լիբիայի օրինական կառավարությունը տապալվի, ապա Եվրոպան նոր սպառնալիքների եւ խնդիրների կբախվի»,- ասել է Էրդողանը: