Շրի Լանկայի իշխանությունները չեղարկել են անցած տարի Զատկի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած ահաբեկչություններից հետո սահմանված դրոնների թռիչքի արգելքը, հաղորդում է Associated Press-ը:

Հիշեցնենք, որ ահաբեկչությունների հետեւանքով 263 մարդ էր զոհվել:

Արգելքը չեղարկվել է ԶԼՄ-ների, արտասահմանցիների, հարսանեկան վիդեոօպերատորների, լուսանկարիչների եւ գովազդային ընկերությունների կողմից դրոնների պահանջարկի աճի ֆոնին:

Շրի Լանկայի ՊՆ-ի հաղորդմամբ՝ արգելքը չեղարկվել է երկրի նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի հրամանով: