ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Միլտոն քաղաքի նախկին քաղաքապետ Գայ Թոմփսոնին 51 ամսվա ազատազրկման են դատապարտել United Way ոչ կոմերցիոն կազմակերպության հիմնադրամներից ավելի քան 650 000 դոլարի չափով շորթման համար , հաղորդում է Fox News-ը:

Նվշում է, որ 1994-2014 թվականների ընթացքում Թոմփսոնը խարդախ սխեմայի միջոցով գողացել է 652 000 դոլար:

Գողացված գումարով 66-ամյա Թոմփսոնը գնել է BMW ավտոմեքենա եւ բնակելի համալիր լողափին:

Նա մեղավոր է ճանաչվել խարդախության 20 դեպքերում եւ հարկերից խուսափման 3 դեպքերում: