Իսկ նկատե՞լ եք, որ հենց առողջապահության նախարարին նեղն եմ գցում, նա սկսում է իր քարոզիչների միջոցով «արդարանալ», թե բա «նախարարը ճիշտ է անում այսինչ պատճառներով»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գեւրոգ Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«- Օրինակ բոլոր նախարարներին «հետեւ մտած» ու ժամկետանց Դոկտոր Մոմիկը, ով փորձում է զանազան ելույթերի ու եթերների միջոցով արդարացնել «հակածխախոտային պայքարի» հետեւանքով առաջացող տնտեսական վնասը,

- կամ օրինակ վերարտադրողական առողջության «պահպանման» համար պետպատվերի կերակրատաշտից օգտվող, նախկինում Ռիտա Սարգսյանի կոշիկի տակացուն լպստող, իսկ այսօր «նոր Հայաստան» բղավող բժիշկը, ով փորձում է արդարացնել ծննդատների փակելը

- շարունակելով թեման` հաջորդ օրինակը իմ վաղեմի ընկերը, ով փոխեց իր արդարության մասին պատկերացումները խորհրդականի պաշտոնի հետ, ով նաեւ իր պարտքն է համարում ֆեյսբուքյան խմբերում ակտիվ քարոզչություն անել, ինչպես նաեւ կիսվել #PRADOվինուտիի էջից յուրաքանչյուր գրառմամբ...

Ինչեւիցե, այս ամենը, եթե նույնիսկ ես մոռանամ, ապա ժողովրդի մի զգալի մաս կհիշի...

#երեսպաշտության_նախարարություն»:

Ավելի ուշ նա լարցրել է գրառումը՝ նշելով. «Նախորդ գրառմանս ի լրում`

շարունակելով նախարարի հետույքամուտ անձանց ցանկը, կարող եմ վկայակոչել «Էրեբունի» Բ/Կ-ից (որը ունի հսկա պետպատվեր, ուղղաթիռ եւ ինսուլտներ) գործուղված նեոնատոլոգը, ով հերթական անգամ անհիմն սկսում է արդարացնել ծննդատների փակումը:

Ամոթ է կոլեգա, դուք դեռ մարզային բուժաշխատողների աչքերի մեջ պետք է նայեք...

Հ.Գ. նախարարները գալիս ու գնում են, արժանապատվությունը եւ կոլեգիալ հարաբերությունները հավերժ են»: