Արփա-Սեւան թունելի շինարարության ավարտից հետո, այս տարի առաջին անգամ երեկվանից Կեչուտի ջրամբարում ամբարվող ջուրը, ինչպես նաեւ Եղեգիս գետի ջուրը տեղափոխվում է Սեւանա լիճ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Սուրեն Պապիկյան, Հարություն Գուլյան, Վարդան Մելքոնյան, Արթուր Մեսրոպյան, Սասուն Միրոյան, Տարածքային կառավարման նախարարության եւ Ջրային կոմիտեի մնացած նվիրյալ մասնագետներ, շնորհակալ ենք»: