Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հորեղբայր Էդվարդ 8-րդի պատկերով հազվագյուտ ոսկե մետաղադրամներից մեկը վաճառվել է 1 մլն ֆունտով կամ 1,3 մլն դոլարով, հայտնում է Associated Press-ը։

Թագավորը մետաղադրամի վրա պատկերված է 1936թ․ գահընկեցությունից անմիջապես առաջ, որից հետո նա ամուսնացել է ամուսնալուծված ամերիկուհի Ուոլիս Սիմփսոնի հետ։

Գնորդը անհայտ կոլեկցիոներ է եղել։

Աճուրդի կազմակերպիչները հայտնել են, որ նախկինում 22 կարատանոց ոսկե մետաղադրամները երբեք հանրային ցուցադրության չեն դրվել։