Արագածոտնի մարզում, այսօր՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:30-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի բնակիչ, 28-ամյա Գարիկ Արշակյանը, իր վարած Nissan March մակնիշի 35 XC 944 համարանիշի ավտոմեքենայով, Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 87 կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Գ. Արշակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը եւ սահմանազատել տարածքը:

Ավտոմեքենան փրկարարների, ոստիկանների օգնությամբ դարձի է բերվել եւ քարշակի միջոցով տեղափոխվել անվտանգ վայր: