14-ամյա աղջիկը, որին առեւանգել են Հյուսիսային Կարոլինա նահանգում, կարողացել է փրկվել Snapchat մեսենջերի շնորհիվ, հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Աղջկան հանցակիցների օգնությամբ առեւանգել է 55-ամյա Ալբերտ Թոմաս Վասկեսը, որը բերել է նրան մոթել եւ բռնաբարել է։

Համարում աղջիկը ընկերներին գրել է, որ իրեն առեւանգել են, եւ ինքը չգիտի, թե որտեղ է գտնվում։ Նրա ընկերներն, իրենց հերթին, մեսենջերի շնորհիվ որոշել են աղջկա գտնվելու վայրը եւ զանգել փրկարար ծառայություն։

Հանցագործին կալանավորել են նույն մոթելում, երբ նա դուրս գալիս է եղել աղջկա համարից։

Վասկեսին առեւանգման եւ բռնաբարության մեղադրանք են առաջադրել, իսկ նրա հանցակիցները դատարանի առջեւ կկանգնեն հանցավոր համաձայնության համար։