Հայաստանի ԱԻՆ-ում, ահսօր՝ հունվարի 18-ին, ժամը 14:44-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հովունի գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մայիսյան-Հովունի ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Lexus GX470» մակնիշի ավտմեքենան (վարորդ՝ Ալիկ Մ., ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիները դուրս են բերել վարորդին եւ ուղղել ավտոմեքենան. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: