Մեծ Բրիտանիայում 16 ամսվա ազատազրկման են ենթարկել մի տղամարդու, որը ինքնաթիռում ռումբի մասին կեղծ զանգ է կատարել, որպեսզի հետաձգի իր չվերթը, գրում է Independent-ը։

Այդ տարօրինակ քայլը նրան թվացել է միակ ճիշտ ուղին, քանի որ նա ուշանում էր իր չվերթից։

32-ամյա Ռաշիդուլ Իսլամը անանուն զանգ է կատարել օդանավակայան, երբ ճանապարհին տաքսիի մեջ հասկացել է, որ չի հասցնի Մարակեշի իր չվերթին։

Կեղծ տեղեկատվության համար տարհանել եւ ստուգել են ինքնաթիռի 147 ուղեւորներին։ Ամբողջ այդ պրոցեդուրան ավիաընկերության համար 300 000 ֆունտ սթեռլինգ է արժեցել։