SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը պատմել է 2050 թվականին դեպի Լուսին 1 մլն մարդ ուղարկելու իր ծրագրերի մասին, գրում է Business Insider-ը:

Իր թվիթերում Մասկը հայտարարել է, որ հույս ունի 10 տարվա ընթացքում կառուցել 1000 աստղագնաց՝ բազմակի օգտագործման տիեզերանավեր, որոնք SpaceX ընկերությունը մշակում է Հարավային Տեխասում: Այսինքն՝ ըստ Մասկի ծրագրերի՝ ամեն տարի պլանավորվում է կառուցել մինչեւ 100 աստղագնաց:

Գյուտարարի խոսքով՝ վերջնանպատակը դեպի Մարս օրական մինչեւ երեք աստղագնաց ուղարկելն է, ինչպես նաեւ բոլորի համար դեպի այդ մոլորակ թռիչքների հասանելիությունն ապահովելը:

«Պետք է այնպես անել, որ յուրաքանչյուր մարդ կարողանա թռնել ցանկության դեպքում: Նրանց համար, ովքեր ֆինանսական միջոցներ չունեն, կարող են դա անել վարկով»,-գրել է Մասկը: