Հունաստանի ափերի մոտ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Gazeta թերթը՝ հղում անելով Եվրոպական Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC):

Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 2.52-ին:

Սեյսմոլոգների տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվում է Վալսամաթ բնակավայրից 6 կիլոմետր հեռավորության վրա: Օժախը գտնվում է 5 կիլոմետր խորության տակ:

Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի հաղորդվել: