Մեքսիկայի արեւմուտքում «Միչոաքանյան ընտանիք» եւ «Խալիսկոյի նոր սերունդ» կարտելների եւ տեղի ինքնապաշտպանական ուժերի միջեւ բախումներից հետո իշխանությունները հայտնաբերել են երկու գլխատված տեղաբնակների մարմինները, եւս 10 մարդ համարվում է անհետ կորած, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք կարողացել ենք նույնականացնել Սան Ռաֆայելի երկու զոհված բնակիչներին…զոհերի հստակ թիվը հայտնի չէ, քանի որ հանցագործներն իրենց հետ տանում են դիերը (իրենց հանցակիցների)»,-հայտնել է Հերերո նահանգի Սիրանդարոյի քաղաքապետ Գրեգորիո Պորտիլյոն Formula ռադիոյին տված հարցազրույցում:

Քաղաքապետի խոսքով՝ Սան Ռաֆայելի եւս 10 բնակիչ համարվում է անհետ կորած, սակայն իշխանությունները չեն կարող հաստատել այդ տեղեկատվությունը, քանի որ խուսափում են մուտք գործել այդ բնակավայր:

«Քաղաքապետարանում ոստիկանության երեք աշխատակիցներ են, եւս 25-ը հարեւան շրջաններում են, սակայն մենք ունակ չենք նրանց դիմադրելու (հանցագործներին՝ խմբ.)»,-պարզաբանել է պաշտոնյան:

Իշխանությունների տեղեկություններով՝ բախումը սկսվել է Սան Ռաֆայելի մերձակայքում, որի բնակչությունը կազմում է 900 մարդ: Բախումների հետեւանքով ահաբեկիչների խումբը, փնտրելով մրցակից կարտելի անդամներին, ներխուժել է հենց բնակավայր:

Առաջին հրաձգության վայրում իշխանությունները հայտնաբերել են Խալիսկոյի նոր սերունդ կարտելի թողած զրահապատ ավտոմեքենաները եւ ռազմամթերք:

Վերջին տարիներին Մեքսիկայում տարածվել է բռնության ալիքը, որն առաջացել է հիմնականում դեպի ԱՄՆ թմրանյութեր տեղափոխելու վերահսկողությունն իրականացնելու համար կարտելների միմյանց հակազդելու հետեւանքով: 2019 թվականին Մեքսիկայում կատարվել է ավելի քան 32.6 հազար սպանություն, ինչը փոքր-ինչ զիջում է 2018 թվականի ռեկորդը (ավելի քան 33 հազար սպանություն՝ ըստ անվտանգության նախարարության տվյալների):

Մեքսիկայում հանցավորության դեմ ինտենսիվ պայքարը մեկնարկել էր 2006 թվականին նախագահ Ֆելիպե Կալդերոնեի օրոք: Նարկոմաֆիայի դեմ գործողությունների համար նա ներգրավել էր բանակային ստորաբաժանումներին, բարեփոխումներ կատարել դաշնային ոստիկանությունում եւ որս հայտարարել Մեքսիկայի հանցավոր աշխարհի ամենաիդիոզ պարագլուխների նկատմամբ: Պատերազմը շարունակել էր նաեւ Կալդերոնից հետո հաջորդ նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն (2012-2018թթ.): Նրա օրոք հաջողվել էր չեզոքացնել կամ ձերբակալել բազմաթիվ հայտնի նարկոբարոնների, եւ նախ «Սինալոա» կարտելի ղեկավար Գաճաճ կեղծանվամբ Հոաքին Գուսման Լոուերին, որին արտահանձնել էր ԱՄՆ-ը: