Կիրակի իրանցի խորհրդարանականները ստորագրել են հայտարարություն, որում նախազգուշացում է Իրանի հետ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը (ՀՀԳԾ) ստորագրած երեք եվրոպական պետություններին ուղղված դիվանագիտական հարաբերությունների կրճատման մասին ՀՀԳԾ շրջանակներում պարտավորությունները չպահպանելու դեպքում, հաղորդում է Mehr-ը:

Խորհրդարանական մեծամասնության կողմից ստորագրված հայտարարության մեջ ասվում է, որ եթե «նրանք շարունակեն թշնամանքը Իսլամանական Հանրապետության նկատմամբ, Իրանը կնվազեցնի դիվանագիտական հարաբերությունների մակարդակը»:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան պաշտոնապես մեղադրել էին Իրանին ՀՀԳԾ պայմանները խախտելու մեջ, ինչը կարող է հանգեցնել ՄԱԿ-ի կողմից կրկնակի պատժամիջոցներ սահմանելուն, որոնք ավելի վաղ չեղարկվել էին միջուկային գործարքը կնքելու շնորհիվ:

Եվրոպական գերտերությունները հայտարարել էին, որ «գործում են ճգնաժամից խուսափելու համար, որը տեղի է ունեցել միջուկային զենքի տարածման միջոցով, ինչը հանգեցրել է Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրմանը»:

Բոլոր երեք պետությունները հայտարաերլ էին, որ դեռեւս ցանկանում են Թեհրանի հետ ՀՀԳԾ-ի շրջանակում հաջողության հասնել, եւ չեն միանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «առավելագույն ճնշման» արշավին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը դուրս էր եկել ՀՀԳԾ-ից 2018 թվականին եւ սահմանել էր տնտեսական պատժամիջոցներ Իրանի նկատմամբ:

Այդկերպ երկրները սկսել են ՀՀԳԾ-ի իրագործման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի իրականացումը: