Միջազգային հանրությունն ակտիվորեն արձագանքել է բարեգործական կազմակերպությունների կոչին Ավստրալիայի ավերիչ հրդեհներից տուժածների համար ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին, գրում է Lonely planet-ը:

Այդպիսի վերջին նախաձեռնություններից մեկն անցկացվում է Նյու Յորքում: Այս շաբաթ ամբողջ քաղաքում հայտնվել են խաղալիք կոալաներ, որոնց թաթերին ամրացված են երկտողեր ցուցումներով, թե ինչպես օգնություն ցուցաբերել Ավստրալիային GoFundMe էջում:

Նախաձեռնությունը պատկանում է Cummins&Partners ավստրալական կրեատիվ գործակալությանը, որն այս շաբաթ հավաքել է նվիրատվություններ եւ տարածել Ավստրալիայում հրդեհների մասին պատմող թերթիկներ:

Վերջին տվյալներով՝ Ավստրալիայում անտառային հրդեհների հետեւանքով զոհվել է շուրջ 30 մարդ՝ ներառյալ կամավորներ: Երկրի տարածքում ներկայումս դեռեւս մոլեգնում են ավելի քան 100 հրդեհներ: