Արտակարգ դրություն է հայտարարվել Կանադայում առատ ձյան տեղումների հետեւանքով Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր նահանգներում, հաղորդում է BBC News-ը:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, ձյան ծածկի բարձրությունը նահանգում հասնում է 76 սանտիմետրի: Որոշ քաղաքացիներ չեն կարողացել դուրս գալ իրենց տներից:

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում կարելի է տեսնել ձյան տակ հազիվ նկատելի ավտոմեքենաների ուրվագծերն ու տների տանիքները: