Առայժմ որեւէ մեկնաբանություն չունեմ: Այս մասին այսօր` հունվարի 19-ին, լրագրողներին ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը`անդրադառնալով ԱԱԾ նախկին  տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին:

«Շատ ցավալի դեպք է, առայժմ որեւէ մեկնաբանություն չունեմ, բացի խորին ցավակցությունները իր հարազատներին, իր ընտանիքին, իր բարեկամներին»,- ասաց նա:

Շահնազարյանը չցանկացավ մեկնաբանել ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը, որում մանրամասներ էին հայտնում ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքներից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով: