Այսօր` հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12։35-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22․3 կմ-ին բախվել են Գավառ քաղաքի բնակիչ 57-ամյա Աշոտ Ս-ի վարած Renault մակնիշի 36 CF 618 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Բաղդասար Գ․-ի վարած Mercedes մակնիշի 35 XV 574 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդներից Աշոտ Ս․-ն, նրա ուևորներ՝ Գավառի բնակիչներ 34-ամյա Հովհաննես Ս․-ն, 51-ամյա Աննա Գ․-ն , 53-ամա Հասմիկ Ս․-ն, 53-ամյա Աիդա Հ․-ն և Mercedes-ի վարորդ Բաղդասար Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ ձյան մեջ, իսկ Renault-ն էլ մասաբ փակել է ճանապարհը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։