Կիրակի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել են իրենց հավատարմությունը իրանյան միջուկային համաձայնությանը, հաղորդում է Reuters –ը՝ հղում անելով Դաունինգ սթրիթի մամուլի ծառայությանը:

Ընդ որում՝ կողմերը համաձայնել են երկարատեւ համակարգման անհրաժեշտության հետ:

«Իրանի հարցում առաջնորդները հաստատել են իրենց հավատարմությունը ՀՀԳԾ-ին, ինչպես նաեւ հայտարարել երկարատեւ համակարգման անհարժեշտության մասին Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխարգելման նպատալկով: Նրանք համաձայնություն են հայտնել ապաէսկալացիայի եւ միջազգային գործընկերների հետ աշխատելու հարցում ընթացիկ լարվածության պայմաններում դիվանագիտական ուղիներ հայտնաբերելու նպատակով»,-նշվում է Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: