Հունվարի 19-ին, ժամը 17։54-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Լեռնապատ գյուղի երկաթգծի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։28-ին, մարվել՝ 18։31-ին։ Այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ։