Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը թվիթերյան իր միկրոբլոգում պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին Լիբիայի հարցով Բեռլինի գագաթնաժողովի շրջանակում:

«Հաճելի էր հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Բեռլինի գագաթնաժողովի շրջանակում: Մենք խոսել ենք Ուկրաինա-ԵՄ-Ռուսաստան եռակողմ գազային համաձայնության մասին»,-գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը եւ լուսանկար հրապարակել Պուտինի հետ:

Հիշեցնենք, որ այսօր Բեռլինում կայացել է Լիբիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ գագաթնաժողով, որի մասնակիցները համաձայնեցրել են հակամարտության կողմերին զենք մատակարարելու էմբարգոյի հարցը: