Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 19-ին, ժամը 23:05-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի լիճ շուն է ընկել և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները շանը դուրս են բերել լճից: