Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 20-ին, ժամը 03:41-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ջամշլու ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ջամշլու ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Տ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, շրջվել եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ դուրս բերել այն ճանապարհի երթեւեկելի հատված: