Վստա եմ, որ որոշակի օպտիմալացում արդեն իսկ տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիայում»: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա հավելեց, որ ռուսական կողմի հետ խոսվել է, խոսվում է եւ դեռ մենք երկարաժամկետ կտրվածքով սակագին սահմանելու հարցը կքննարկենք:

«Երբ խոսքը վերաբերում է երկարատեւ պայմանավորվածություններին, միշտ կողմը պայման է առաջադրում բանաձեւ դնել գնագոյացման մեջ: Մի կողմից բանաձեւային գնագոյացումը տալիս է հնարավորություն օգտվել գազի ինքնարժեքի կամ բորսայական գների տատանումներից, մյուս կողմից կանխատեսելիության խնդիրը շատ ավելի հարցական է դառնում: Ըստ այդմ, սա հարց է, որի շուրջ մտածում ենք»,-ընդգծեց նա: