ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դեմ չէ իր ընկերություններում ստուգումներ անցկացնելուն:

«Ոչ թե 5, այլ 25-30 ընկերություն ստուգումների մեջ են առաջին օրվանից, նախկինում էլ ստուգել են, ստուգում են, թող ստուգեն, ինչ կապ ունի դա»,-այսօր` հունվարի 20-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե կարիք կա խորհրդարանը ցրելու, նա ասաց, որ անհրաժեշտ է աշխատանք անել, այլ ոչ թե խորհրդարանը փոխել:

«Արդեն տարի ու կես երկու տարի ժամանակն է աշխատանք կազմակերպել, ծրագրավորել, պլանավորել, աշխատացնել, իրականացնել արտադրություն, տնտեսություն, զարգացում , մշակում, թե չէ հիմա խորհրդարանը լուծարվեց, մյուսն եկավ, ոչ մի բան չի փոխվելու, փոխվելու է հիմնական տեսակը, որ պետք է աշխատանք կազմակերպվի, ձեւավորում լինի, արդյունավետ լինի, ուղղությունները լինեն, ներդրումներ լինի, որ մշակեն, արտադրեն էստեղ եւ կարողանան իրացնեն»,-ասաց նա: