Գազի գնի բարձրացումն ունենալու է աղետալի արդյունքներ, քանի որ խոսքը գնում է ոչ միայն հասարակ սպառողների մասին, այլ նաեւ բիզնեսների մասին։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը։

«Իշխանությունները գնում են միայն պոպուլիստական քայլերի։ Անցած տարի երկրի բարձրագույն պաշտոնյան հայտարարում էր, որ գազը չի թանկանալու, 2 օր առաջ հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ապրիլին գազի գինը հնարավոր է՝ բարձրանա, դրանից հետո խմբակցության ղեկավարը կրկին հայտարարեց, որ նման քննարկում չկա։ Այսինքն՝ այս իշխանությունը զուտ պարզ խնդիր ունի իր թիմում»,- ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ գազի գնի բարձրացումն ունենալու է աղետալի հետեւանքներ. «Խոսքը ոչ միայն հասարակ սպառողների մասին է, այլ նաեւ բիզնեսների մասին, որը բերելու է շատ լուրջ թանկացումների գրեթե մեր շուկայի բոլոր հատվածներում»։