Բոլորը գիտեն, որ գլոբալ կորպորատիվ վարկային համակարգը անհրաժեշտ է վերանայել, հայտարարել է Apple-ի ղեկավար Թիմ Կուկը՝ սատարելով գլոբալ կանոններում փոփոխություններին, որոնք ներկայում գտնվում են դիտարկման փուլում, հայտնում է Reuters-ը։

«Ես կարծում եմ, որ դա անհրաժեշտ է վերանայել։ Ես, իհարկե, կլինեմ վերջինը, ով կասի, որ այժմյան համակարգը կամ նախկին համակարգը իդեալական էր։ Ես հուսով եմ եւ լավատեսությամբ լի, որ նրանք (ՏՀԶԿ-ը) կգտնեն ճանապարհը»,- նշել է Կուկը։

Apple-ի նման ինտերնետ-հսկաների աճը Տնտեսական համագործակցության եւ զարգաղցման կազմակերպությանը դրդել է գլոբալ բարեփոխումներ անցկացնել բազմազգ ընկերությունների հարկման հարցում։