Հունվարի 16-ին, ժամը 11.50-ին, ոստիկանություն զանգած Գյուլագարակ գյուղի բնակիչներից մեկը հայտնել էր, որ ախոռից գողացել են խոզի գոճիները:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբն արձանագրեց, որ անհայտ անձը կամ անձինք անասնագոմի դռան փականը հանելու միջոցով մտել են ներս եւ գողացել երեք խոզի գոճի՝ պատճառելով 90.000 դրամի վնաս:

Հունվարի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Վանաձորի Իսահակյան փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց Վանաձորի 24-ամյա մի բնակիչ։

Նա տվեց խոստովանական բացատրություն։

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Գողոնը հատնաբերվել է։

Նախապատրաստվում են նյութեր։