Եվրամիությունը ցանկանում է օտարերկրյա ներդրումների պաշտպանության եւ ներդրումային շուկաների հասանելիության հարցում համաձայնության հասնել Չինաստանի հետ, ասել է առեւտրի հարցերի հանձնակատար Ֆիլ Հոգանը, տեղեկացնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ը ցանկանում է տեսնել Չինաստանի «կոնկրետ առաջընթաց» նրա շուկաների բացման հարցում։ «Հանդիպումը կես ճանապարհին չի գործի ԵՄ-ի համար։ Մեր շուկաները հիմնականում բաց են, գուցե, ամենաբացն աշխարհում։ Ուստի մենք հստակ հասկանալ տվեցինք, որ սպասում ու պահանջում ենք ասիմետրիայի վերահավասարակշռում»։

Չինաստանը եւ ԵՄ-ը ներդրումային համաձայնագրի մասին բանակցություններն սկսել են 2013 թվականին եւ անցկացրել բանակցությունների 26-րդ ռաունդը, որը պետք է ավարտվի երեքշաբթի։

Հոգանն ասել է, որ ԵՄ-ը եւ Չինաստանը հասել են առաջընթացի բանակցություններում, թեեւ նա չի բավարարվել Պեկինի վերջին առաջարկությամբ։ Նրա խոսքով՝ չինական ընկերություններն արդեն օգտվում են Եվրոպայում եվրոպական ընկերություններին հավասար վերաբերմունքից՝ արդար եւ կանխատեսելի օրենքների համաձայն։ «Չինաստանը պետք է հավասարեցնի խաղադաշտը իրենց երկրում աշխատող մեր ընկերությունների համար»,- ասել է նա։