«Հայաստանի ազգային հերոսներից» մեկը, ըստ տարածված լուրերի, խոցվել է թիկունքից արձակված 2 գնդակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ո՞Վ Է ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆ

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած 17 անձանցից 8-ը զինվորական կամ ռազմական գործիչներ են, որոնք հետմահու հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցած բացառիկ ծառայությունների համար արժանացել են այդ բարձրագույն կոչմանը:

Նրանցից 3-ը զոհվել են Երեւան քաղաքում ողբերգական պայմաներում, իսկ 5-ը զոհվել են թշնամու հետ առճակատման ժամանակ մարտադաշտում, որոնցից մեկը, ըստ տարածված լուրերի խոցվել է թիկունքից արձակված երկու գնդակով...»։