Խելացի անասնագոմը, որ սարքել եք, մարդուն մտցրել եք բանկի տակ, այդ անասնապահը տեղյակ է՞, որ 1000 տարով դարձավ իրենց չոբանը։ Այս մասին այսօր՝ հունվարի 20–ին, ասաց կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա իրականացնող անասնապահներից մեկն՝ անդրադառնալով կառավարության այն որոշմանը, որով կենդանիների մորթը պարտադիր պետք է իրականացնել սպանդանոցներում։

Նրա խոսքով՝ այդ պայմաններում գյուղացին բավարար եկամուտ չի ունենա. «1 հակ խոտը 1500 դրամ է, գնում ենք ջրելու, ասում են՝ 20 հազար դրամ տուր, որ ջրես, որտե՞ղ եք տեսել նման բան։ Հավի թեւն ավելի թանկ է, քան մեր պահած խոզի միսը։ Վաղը խոզի միսը կտանեն սպանդանոց, կասեն՝ տղա ջան, 3–րդ սորտի էր, առ, 1100 դրամով վերցրու»։

Գյուղացիները դժգոհեցին նաւ կաթի գնից. «140 դրամով կաթ եմ հանձնում, գնանք խանութ տեսեք 140 դրամանոց ջուր կա, թե՞ չէ, սովորական ջուրն անգամ 140 դրամ չի, ո՞նց կարող է կաթը 140 դրամ լինել, սա չի՞ ձեր պահած գյուղատնտեսությունը»։