Apple-ը ստիպված է շտապել iPhone 9-ի թողարկման հարցում, քանի որ ընկերությունըր արունակում է կորցնել դիրքերը Չինաստանում, հայտնում է IXBT-ը։

Հայտնի է, որ տարվա առաջին կեսին Apple-ը պետք է ներկայացնի նոր հասանելի սմարթֆոն, որը կթողարկվի iPhone SE 2 կամ iPhone 9 անվանումով։

Դեկտեմբերին նոր սմարթֆոնի մասին լուրերը հաճախացել էին, իսկ այժմ չինական աղբյուրները հաստատում են, որ Apple-ը ծրագրում է առաջիկայում iPhone 9 թողարկել, ընդ որում՝ ընկերությունը կկողմնորոշվի դեպի Հնդկաստան եւ տարբեր զարգացող շուկաներ։

Տվյալ պահին ամբողջովին ավարտվել է ապրանքի թեսթավորման փուլը, այժմ ընկերությունը ժամանակավոր պատուհան է ընտրում նոր սմարթֆոնի թողարկման համար։ Աղբյուրները բացատրում են, որ Apple-ը ստիպված է շտապել iPhone 9-ի թողարկման հարցում, քանի որ ընկերությունը շարունակում է կորցնել դիրքերը Չինաստանում, որը սմարթֆոնների ամենամեծ շուկան է մնում։ Հնդկաստանում եւ զարգացող այլ երկրնեորւմ iPhone 9-ի հայտնվելը կփոխհատուցի այդ անկումը։ Հետաքրքիր է՝ որքանով արդյունավետ կլինի Apple-ի այդպիսի ռազմավարությունը։

iPhone 9-ը կստանա iPhone 8-ի կորպուսը, մատնահետքերի Touch ID սքաներ եւ հետին վահանակի անփայլ ծածկույթ։ 64ԳԲ ֆլեշ-հիշողությամբ բազային տարբերակը 399 դոլար կարժենա։