Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունվարի 22-ին արտակարգ հանձնաժողովի շտապ նիստ է հրավիրում՝ կապված Չինաստանում մարդուց մարդուն անցնող նոր կորոնավիրուսի հայտնաբերման հետ։

Նիստում կքննարկվի այն հարցը, թե հանդիսանում է արդյոք այդ հիվանդության բռնկումը միջազգային մասշտաբով արտակարգ իրավիճակ։

Չինական իշխանությունները հայտարարել են, որ նոր վարակը տարածվել է մեծ թվով քաղաքներում։

Պեկինի Դասին շրջանի առողջապահության վարչությունը հայտնել է կորոնավիրուսի երկու հաստատված դեպքի մասին, իսկ Գուանդուն քաղաքի վարչությունը հաստատել է մեկ դեպք։ Սա Չինաստանում առաջին դեպքերն են Ուհան քաղաքից դուրս, որտեղ վարակն առաջինն է հայտնաբերվել։

Ուհանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը հայտնել է, որ հանգստյան օրերին քաղաքում հայտնաբերվել է կորոնավիրուսի շտամից առաջացած պնեւմոնիայի 136 նոր դեպք, ի լրումն 62 արդեն հայտնի դեպքերի։ Արդյունքում աշխարհում հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը անցել է 200-ից։