Մեքսիկայի հետաքննությունների պետական գործակալության աշխատակիցները երկուշաբթի երկրի հյուսիսում՝ Նուեւո Լեոն նահանգում ձերբակալել են Հյուսիսարեւելյան կարտելի տարածքային բջջի առաջնորդին, ինչպես նաեւ կարտելի տեղական բջջի ձերբակալված այլ անդամների թվում նրա մերձավորագույն համախոհ կնոջը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հետաքննությունների պետական գործակալության (AEI) աշխատակիցները կարողացել են բռնել Հյուսիսարեւելյան կարտելի հանցավոր առաջնորդին՝ «Մոստրո» կամ «Էլ Պոմո» մականունով 38-ամյա Ռոդոլֆո «Ն»-ին»,- հայնել է Excelsior-ը՝ վկայակոչելով գործակալության հաղորդագրությունը:

AEI տնօրեն Էստեբան Կանտուն հայտնել է, որ իշխանություններին հաջողվել է զինված բախումից խուսափել հետախուզական աշխատանքի շնորհիվ, ձերբակալվածները պատասխանատվության կենթարկվեն տարածաշրջանում իրականացրած բռնության ակտերի համար:

Էլ Պոմոն անցնում է մի շարք քրեական գործերով՝ կապված առեւանգումների, սպանությունների եւ թմրավաճառքի հետ: Երկրի իշխանությունները հունվարի սկզբին կարտելին մեղադրել էին ամերիկացի զբոսաշրջիկների ավտոմեքենայի վրա հարձակման մեջ, որի հետեւանքով երեխա էր մահացել: