Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրների շարքում վաղուց զիջել է առաջնության դափնին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Այժմ Բելառուսը բավական առաջ է մեզանից։ Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Նա ավելացրեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ են ինտեգրված Հայաստանի իրական տնտեսությունում, եւ այդ ցուցանիշով Երեւանը հետ է մնում տարածաշրջանի մյուս երկրներից։ «Այդպիսի հարցերով պետք է զբաղվել բարձր մակարդակով՝ հաշվի առնելով, որ ոլորտում պոտենցիալ կա, բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջապատը, թվում է, հետաքրքրված չէ համապատասխան հայեցակարգի ձեւավորմամբ»,- պարզաբանել է նա։

Տնտեսագետը մտահոգություն հայտնեց, որ կրթությունը երկրում ցածր մակարդակի է, իսկ գիտությունը՝ աղետալի վիճակում, առաջին հերթին, գործունեության կազմակերպման տեսակետից։ «2 տարում գիտության ոլորտում գրանցվել է հետընթաց, անհետանում են նրա ամբողջական ճյուղեր, ինչը դժվարացնում է երիտասարդ մասնագետների զբաղվածության խնդրի լուծումը։ Այդ ամենը հանգեցնում է այն բանին, որ կրճատվում է երկրի տնտեսության զարգացման համակարգի շղթան, որտեղ պետք է մտնեն պետությունը, մասնավոր հատվածը եւ մասնագետները։ Նման համագործակցությունը կարող էր նպաստել մեր տնտեսության գլխավոր խնդրի՝ մրցունակության լուծմանը», եզրափակել է Մանասերյանը։