Հունվարի 19-ին, ժամը 23.53-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում մի քանի մեքենաներ դրիֆտ են անում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Լեքսուս» եւ «Կրայսլեր» մակնիշի մեքենաների վարորդները ժամը 23.50-ին եկեղեցու բակում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են դրսեւորել հասարակության նկատմամբ եւ անկանոն երթեւեկել: Նրանք եկեղեցու բակից, մեքենաներով հանդերձ, բերման են ենթարկվել Կենտրոնական բաժին:

Մեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք:

Նախապատրաստվում են նյութեր: