ԱՄՆ լիցքաթափման գծով դեսպան Ռոբերտ Վուդը Իրանի հայտարարությունը Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հնարավորության մասին անվանել է «շատ ու շատ բացասական ազդանշան», տեղեկացնում է Reuters-ը։

«Մենք կարծում ենք, որ Իրանը պետք է դադարեցնի իր կործանարար պահվածքը, նստի բանակցությունների սեղանի շուրջ Միացյալ Նահանգների հետ եւ պայմանավորվի համաձայնագրի մասին, որը վերաբերում է ոչ միայն միջուկային խնդրին, այլեւ այլ խնդիրների, որոնք մեզ անհանգստացնում են, ինչպիսին են բալիստիկ հրթիռների տարածումն ու զարգացումը եւ չարորակ գործունեությունը ողջ աշխարհում»,- նշել է նա։

Նախօրեին Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ եթե եվրոպացիները Իրանի միջուկային ծրագրի մասին հարցն ուղարկեն ՄԱԿ ԱԽ, ապա Իրանը կարող է դուրս գալՄԶՉՊ-ից։