Այո՛, Հայաստանի Հանրապետությունում թայֆայի իշխանություն չի լինելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ արձագանքելով «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հայտարարությանը, որ Շիրակի մարզպետի կողմից Գյումրիի մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի նշանակումը տարակուսանք եւ անհանգստություն է առաջացրել քաղաքացիների մոտ, որովհետեւ շատերը դրան փորձում են տալ քաղաքական երանգ:

«Այո՛, Հայաստանի Հանրապետությունում թայֆայի իշխանություն չի լինելու, այո՛, ՄԵՆՔ այս ամենին վերջ ենք դրել, և այո՛, ես պատասխանատվություն եմ կրում իմ ցանկացած որոշման համար:

Ո՛չ, Գյումրին փոքր քաղաք չէ. Գյումրին մեծ և արժեքային քաղաք է, որտեղ բոլորը գիտեն` ով ինչ շահերով է առաջնորդվում»,- նշել է նա: