ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների՝ 2020 թվականի սկզբին նորից հանդիպելու մտադրությունը համանախագահների հովանու ներքո։ Այս մասին ասվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը մնում է անփոփոխ կենտրոն կայուն կարգավորման հասնելու ջանքերի առումով։ Դեսպանությունում նշել են, որ Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, նախկինի պես կողմնակից է ղարաբաղյան հակամարտության կողմերին օգնություն ցուցաբերելուն խաղաղ կարգավորման հարցում։ «Այս մասին բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, եւ մենք մեկ անգամ եւս կրկնում ենք, որ արդար եւ ամուր կարգավորումը պետք է հենվի, մասնավորապես, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա ուժի, դրա կիրառման սպառնալիքի  չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավունքների հավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքների մասին»,- նշել են դեսպանությունում։

ԱՄՆ-ը լիովին  աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը Բրատիսլավայում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում, որը կոչ է անում ընդունել լրացուցիչ կոնկրետ հումանիտար եւ անվտանգության միջոցներ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման համար եւ կողմերին հորդորում է բարեխիղճ սուբստանտիվ բանակցություններ վարել։ Այդ հայտարարությունում նշվում է, որ ստատուս-քվոն անընդուելի է, եւ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում, ընդգծել են դիվանագիտական առաքելությունում։