Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ հունվարի 22-ին շարունակվում են ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստերը:

Այս քառօրյայի օրակարգում ընդգրկվել է 43 հարց, որոնցից 17-ը կքննարկվեն երկրորդ ընթերցմամբ:

Օրակարգում են «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցեր եւ այլ հարցեր։