Գործող օրենքում առաջարկվում է կետ ավելացնել, որի համաձայն, եթե կենսաթոշակառուն հաշմանդամություն ունի, ապա հանրապետությունում գտնվելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ եւ թույլտվությամբ կարող է հաստատվել բանկի կողմից հեռահար եղանակով՝ առանց բանկ ներկայանալու: Այս մասին հունվարի 22-ին ԱԺ նիստում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց օրինագծի հեղինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով՝  շատ դեպքերում կենսաթոշակառուները պարզապես ֆիզիկական հնարավորություն չունեն բանկ գնալու եւ կենսաթոշակ ստանալու համար: «Արդյունքում նրանք զրկվում են իրենց կենսաթոշակներից»,- նշեց Թանդիլյանը: